Աշխարհ

10.12.2015 15:35


Ուղեգիր դեպի խալիֆաթ. թե ինչպես Նոյաբրսկի ուսանողը դարձավ Ջիհադի Տոլիկ (տեսանյութ)

Ուղեգիր դեպի խալիֆաթ. թե ինչպես Նոյաբրսկի ուսանողը դարձավ Ջիհադի Տոլիկ (տեսանյութ)

«Ռոսսիա» հեռուստաալիքի «Հատուկ թղթակից» ծրագրի նկարահանող խումբը եղել է Նոյաբրսկում, որտեղ ծնվել ու մեծացել է ԻԼԻՊ–ի դահիճ դարձած Անատոլի Զեմլյանկան՝ պարզելու, թե ինչու է մեծ հույսեր ներշնչող երբեմնի մարզիկը, որին սիրահարված էին քաղաքի գրեթե բոլոր աղջիկները, շեշտակի փոխվել՝ ցնցելով իր համաքաղաքացիներին։

Տան մոտ, որտեղ ապրում է Զեմլյանկայի մայրը, արդեն ԴԱԻՇ հայտնի գրառումը կա։ Որդու մասին պատմել մայրը կտրականապես հրաժարվում է։ Պատմում են, որ նա գնացել էր Թուրքիա. ուզում էր հանդիպել որդուն ու տանել հետը, բայց չի ստացվել։

Ցնցված է հարազատ դպրոցը, որտեղ ոչ ոք չի հավատում, որ նման հեզ ու համեստ երեխայի մեջ կարող էին այդպիսի հրեշավոր գծեր հասունանալ։

Զեմլյանկայի կարատեի մարզիչ Արտեմ Սիլինը, տեսնելով նրան մրցույթներում, հիացել էր և մտքում որոշել, որ տղան հաստատ աշխարհի չեմպիոն է դառնալու։ Մարզիչն ընդգծել է հատկապես նրա փափուկ մարտը մրցակցի հետ՝ ապշելով, թե ինչպես կարող էր Զեմլյանկան, որը վախենում էր ցավ պատճառել անգամ մրցակցին, սառնասրտորեն սկսել է մարդկանց գլուխները կտրել։

Մարզիչի խոսքերով՝ ևս մեկ մարզիկ էլ է Նոյաբրսկից մեկնել խալիֆաթ, որտեղ զոհվել է։ Հայտնի է, որ թե՛ նա և թե՛ Զեմլյանկան այցելում էին Նոյաբրսկի մզկիթ։ Պարզվել է՝ քաղաքային դիահերձարանի մոտ ևս մի մզկիթ է եղել։ Իմանալով, որ այնտեղ արմատականները զինյալների էին հավաքագրում՝ իրավապահները նախ փակել են այն, ապա ավերել։

Հին մզկիթում, որն արդեն անվանում են վահհաբիթյան, բազմաթիվ անգամ քարոզներ լսելով՝ ուխտավորները մեկնում էին Սիրիա՝ նոր «երջանկություն» որոնելու։ Այնտեղ էր այցելում նաև տյումենյան բուհի ուսանող Զեմլյանկան։

Նոյաբրսկի գործող մզկիթի իմամ–հաթիբ Մուհամմեդ Մանսուրովը համոզված է՝ մարդիկ բռնակալներ ու մարդասպաններ չեն ծնվում, այլ դառնում են։ Ըստ նրա՝ ընկնելով այդ «աղանդը»՝ ցանկացած մարդ էլ կարող է փոխվել։

Համաքաղաքացու մասնակցությամբ արյունոտ տեսանյութից հետո Նոյաբրսկում արդեն խոսակցություններ են պտտվում՝ ուր որ է՝ Նավթի ու գազի ինստիտուտի մի խումբ ուսանողներ կմեկնեն համաշխարհային խալիֆաթ կառուցելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը