Աշխարհ

10.12.2015 14:40


ԿՀՎ–ն զգուշացրել է Թուրքիային ռուսների դեմ պատրաստվող ահաբեկչությունների մասին

ԿՀՎ–ն զգուշացրել է Թուրքիային ռուսների դեմ պատրաստվող ահաբեկչությունների մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է երկրում ռուս զբոսաշրջիների դեմ նախապատրաստվող հնարավոր ահաբեկչությունների մասին։ Այս մասին, «tvrain.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է «Haberturk»–ը։

ԿՀՎ տվյալներով՝ 3 պաղեստինցի և մեկ մահապարտ–ահաբեկիչ, որոնք ԻՊ անդամներ են, կարող են գրոհ իրականացնել երկրում՝ ընդդեմ ռուս զբոսաշրջիկների։

«Haberturk»–ի տեղեկացմամբ՝ ահաբեկիչների ենթադրյալ անուններն են Ջամաս Դագմաշ Մուհամմադ Մումթազ, Աուման Նոֆալ Ահմեդ Աբդալլա, Ռաֆեթ Աբբաս։ ԿՀՎ–ն նաև հաղորդել է, որ վերջինները կարող են մասնակցած լինել ռուսական А321–ի ահաբեկչությանը։

Նշվում է, որ Թուրքիայի ՆԳՆ–ն հնարավոր ահաբեկչությունների մասին արդեն զգուշացրել է 81 մարզի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը