Աշխարհ

10.12.2015 19:16


Հրապարակվել է Վեներայի լուսանկարը՝ Երկրի գիշերային լույսերի համապատկերին

Հրապարակվել է Վեներայի լուսանկարը՝ Երկրի գիշերային լույսերի համապատկերին

ՆԱՍԱ–ի կայքում հրապարակվել է Վեներա մոլորակի լուսանկարը՝ Երկրի գիշերային լույսերի համապատկերին։ Այն ստացվել է Միջազգային տիեզերակայանից։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ ճապոնացի տիեզերագնաց Քիմիյա Յուին մոլորակը լուսանկարել է դեռ դեկտեմբերի 5–ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական «Ակացուկի» հետազոտության ապարատը Վեներայի առաջին լուսանկարներն է ուղարկել այն բանից հետո, երբ բարեհաջող կերպով հայտնվել է Արեգակից իր հեռավորությամբ երկրորդ մոլորակի ուղեծրին։ 5 տարի առաջ այդ փորձը ձախողվել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը