Աշխարհ

10.12.2015 17:22


Իրաքյան Քրդստանը պահանջել է Ռուսաստանին իր տարածքով հրթիռ բաց չթողնել

Իրաքյան Քրդստանը պահանջել է Ռուսաստանին իր տարածքով հրթիռ բաց չթողնել

Իրաքյան Քրդստանի իշխանությունները ռուսաստանցի զինծառայողներին ուղերձ են ուղղել՝ պահանջելով դադարեցնել ռուսական հրթիռների թռիչքը տարածաշրջանի տարածքով։ Այս մասին հաղորդում է «Газета.ru»-ն:
Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողության ընթացքում հրթիռները թռչում են ինքնավարության վրայով: Այդ պատճառով Քրդստանի երկու օդանավակայաններում դադարեցվել են աշխատանքները:
«Պահանջում ենք ձեզանից Իրաքյան Քրդստանին այլընտրանք օդային տարածք գտնել: Էրբիլում և Սուլեյմանիում օդանավակայանների աշխատանքների դադարեցումը ևս մեկ տնտեսական ճգնաժամ է դարձել տարածաշրջանի համար», - ասվում է ուղերձում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը