Աշխարհ

12.12.2015 15:40


Հարավկորեացի երգչուհիներին չեն թողել ԱՄՆ՝ մարմնավաճառների տեղ ընդունելով

Հարավկորեացի երգչուհիներին չեն թողել ԱՄՆ՝ մարմնավաճառների տեղ ընդունելով

Հարավկորեական «Oh My Girl» փոփ խմբի անդամները չեն կարողացել մուտք գործել ԱՄՆ. երգչուհիներին մարմնավաճառների տեղ են ընդունել։ «BBC»–ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի օդանավակայանի աշխատակիցներին շատ կասկածելի են թվացել աղջիկների հագուստն ու բեմական իրերը։

Պարբերականի տվյալներով՝ խմբի 15–21 տարեկան անդամներն ԱՄՆ էին մեկնում նոր ալբոմի համար լուսանկարների շարք ստեղծելու և Լոս Անջելեսում ելույթ ունենալու համար։ Փոխարենը՝ երիտասարդ երգչուհիներին 15 ժամ պահել են սահմանին, այնուհետև հետ ուղարկել հայրենիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը