Աշխարհ

12.12.2015 22:05


Էրդողանն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են

Էրդողանն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Իսհաք Ջիհանգիրի հետ՝ Թուրքմենստանում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում։

Հանդիպումը տևել է 20 րոպե։

ԶԼՄ–ը գրում են, որ սա վերջին շրջանում թուրք-իրանական հարաբերությունները լարվելուց հետո առաջին բարձրաստիճան հանդիպումն է։

Ի դեպ, Al Jazeera-ի հետ հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, Բոսֆորով անցնող ռուսական ռազմանավի վրա կանգնած զինվորը հրթիռով է եղել։ Նա նաև ընդգծել է, որ նավի անցնելու պահին այդ տարածքում են եղել ՆԱՏՕ-ի 3 ռազմանավերը ևս։

«Եթե լարվածություն ուզենայինք, հիմա իրավիճակն այլ կլիներ։ Մենք լարվածություն չենք ուզում, իսկ այդ զինվորի դեպքը երեխայական բան էր»,-նշել էր Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը