Աշխարհ

14.12.2015 10:35


ԻՊ զինյալներն իրանցի գեներալի են սպանել

ԻՊ զինյալներն իրանցի գեներալի են սպանել

Սիրիայում ԻՊ հետ մարտերի ժամանակ սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապաններ» կորպուսի բրիգադային գեներալ Հոսեին Ֆադաին՝ հայտնի նաև Զոլֆաքար մականունով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը՝ «Ֆարսին» հղումով։

Հայտնի է, որ իրանական ռազմական խորհրդատուների շարքերում Սիրիայում ծառայում են նաև սուննիներ ու շիաներ, որոնք օգնում են երկրի իշխանություններին հաղթել ընդհանուր թշնամուն՝ ահաբեկչությանը։ Նշվում է, որ սա Իրանի առաջին կորուստը չէ Սիրիայում. ավելի վաղ ևս 3 զինվորական էր զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը