Աշխարհ

14.12.2015 12:00


Բրազիլացի ցուցարարները նախագահի իմպիչմենթն են պահանջում

Բրազիլացի ցուցարարները նախագահի իմպիչմենթն են պահանջում

Ռիո–դե–Ժանեյրոյի և Սան–Պաուլոյի հազարավոր ցուցարարներ Բրազիլիայի կոնգրեսից պահանջում են իմպիչմենթ հայտարարել նախագահ Դիլմա Ռուսեֆին։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Բի-Բի-Սի»–ին հղումով։

«Այն ամենն, ինչ տեղի է ունենում, համապատասխանում է դեմոկրատական հանրապետության գործելակերպին, որը հարգում է օրենքը։ Սա այն Բրազիլիան է, որը մենք կառուցում ենք ժողովրդավարական գործընթացներին դարձրած հատուկ ուշադրությամբ»,–ասել է նախագահի գրասենյակի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդինյու Սիլվան։

Տարբեր հաշվարկներով՝ ցույցերին 20 հազ–ից 80 հազ մարդ է մասնակցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը