Աշխարհ

15.12.2015 20:12


Գերմանացի Սանտա–բայքերները նվերներ են բաժանել աղքատ երեխաներին (տեսանյութ)

Գերմանացի Սանտա–բայքերները նվերներ են բաժանել աղքատ երեխաներին (տեսանյութ)

Բեռլինում բարեգործական մոտոցիկլային մարաթոն է անցկացվել, որին մասնակցել է Սանտա Քլաուսի հագուստով մի քանի տասնյակ բայքեր։ Գերմանացի Ձմեռ պապերն ամանորյա նվերներ են բաժանել մանկատների և աղքատ ընտանիքների երեխաներին։

«Berlin Online»–ի փոխանցմամբ՝ գերմանական մայրաքաղաքում նման ակցիաներ են անցկացվում ամեն տարի։

Մեկ օրվա ընթացքում մոտոցիկլավորները 54 կմ են անցել։ Բացի այդ, Սանտաները բարեգործական տոնավաճառ են կազմակերպել՝ վաճառելով տասնյակ հուշանվերներ։ Ակցիայի արդյունքում հավաքված բոլոր միջոցներն իբրև օգնություն տրվել են մանկատների երեխաներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը