Աշխարհ

15.12.2015 22:59


Թուրքիայում ձերբակալել են ԱՄՆ հյուպատոսությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողին

Թուրքիայում ձերբակալել են ԱՄՆ հյուպատոսությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողին

Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, ով, ենթադրաբար, ահաբեկչություն էր նախապատրաստում Ստամբուլում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունում։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Նշվում է, որ ձերբակալվածը սիրիական ծագում ունի։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Անկարայում ԱՄՆ հյուպատոսարանը սահմանափակել է իր աշխատանքը՝ անվտանգության հնարավոր սպառնալիքի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը