Աշխարհ

16.12.2015 10:30


Պորոշենկոն պաշտպանել է Սահակաշվիլիին վերջինի՝ Ավակովի հետ ընդհարումից հետո

Պորոշենկոն պաշտպանել է Սահակաշվիլիին վերջինի՝ Ավակովի հետ ընդհարումից հետո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտպանել է Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին վերջինի՝ ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի հետ ընդհարումից հետո։ Այս մասին նշվում է նրա կայքում։

«Իբրև նախագահ՝ Սահմանադրության, քաղաքացիների իրավունքների ու ազատության երաշխավոր, ես չեմ կարող լռել երկուշաբթի Բարեփոխումների ազգային խորհրդում տեղի ունեցած ամոթալի միջադեպի կապակցությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Պորոշենկոն ընդունել է, որ քննարկումները հաճախ սուր բնույթ են ունենում, սակայն շեշտել է, որ «Ազգային խորհրդում անթույլատրելի են հայհոյանքն ու վիրավորանքը, հատկապես այնպիսիք, որոնք քսենոֆոբիայի (օտարատյացության) ենթատեքստ ունեն, դիպչում են տվյալ անձի ազգային արժանապատվությանը, կասկածի տակ դնում նրա ուկրաինական հայրենասիրությունը և առաջարկում ինչ–որ մեկին «դուրս կորչել Ուկրաինայից»»։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ։ Ազգային խորհրդի նիստում Ավակովը ջուր էր լցրել Սահակաշվիլիի դեմքին իրեն վիրավորելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը