Աշխարհ

16.12.2015 13:58


Էրդողանի կուսակցության գրասենյակի վրա մոլոտովյան կոկտեյլներ են նետել

Էրդողանի կուսակցության գրասենյակի վրա մոլոտովյան կոկտեյլներ են նետել

Այս գիշեր Ստամբուլում անհայտ անձանց խումբը Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա Մոլոտովի կոկտեյլներ է նետել՝ կոտրելով հաստատության պատուհանները։

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ դրա հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարել են ժամանած ԱԻ ծառայության աշխատակիցները։ Ոստիկանները ցանկապատել են այդ հատվածը և սկսել կատարվածի կազմակերպիչների որոնումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը