Աշխարհ

20.12.2015 11:53


Վիրավորանքներ ԱՄՆ նախագահի թեկնածուների շուրթերով (տեսանյութ)

Վիրավորանքներ ԱՄՆ նախագահի թեկնածուների շուրթերով (տեսանյութ)

ԱՄՆ–ում տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների՝ Մարտին Օ'Մելլի, Բերնի Սանդերսի և Հիլարի Քլինթոնի հեռուստաբանավեճը, որի ընթացքում վիրավորանքներ են հնչել նրանց հիմնական մրցակից համարվող միլիարդատեր Դոնալդ Թրամփի հասցեին։

Մասնավորապես, մահմեդականների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի հայտարարությունն Օ'Մելլին անվանել է ֆաշիստական, իսկ Քլինթոնը հայտարարել է, որ միլիարդատերն ԻԼԻՊ–ի գլխավոր հավաքագրողն է։

Հանրապետական կուսակցության թեկնածու Ջեբ Բուշն էլ ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփին խելագար է անվանել։

«Անհրաժե՛շտ է, որ ես դա ասեմ»,–նշել է Բուշը՝ իր մրցակցին նաև քննադատելով կանանց, լատինաամերիկացիների և հաշմանդամների հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։ Այնուհետև, շնորհակալություն է հայտնել ընտրողներին, որ իրեն արտահայտվելու հնարավորություն ընձեռեցին։

Փոխարենը Թրամփը պնդում է, որ այսպիսի վիրավորական արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի արձագանքն են։

«Նրանք չափից ավելի նախանձում են ինձ, որովհետև Պուտինը չի խոսում այդ մարդկանց մասին։ Պուտինը չի էլ պատրաստվում հիշատակել նրանց։ Մեղադրում են ինձ, որ իմ անձի մասին խոսել է Պուտինը։ Իբր, դա լավ չէ։ Բայց արդյոք ընտիր չէ՞ր լինի, եթե Ռուսաստանն ու մենք մրցակցության փոխարեն միավորվեինք ընդդեմ ընդհանուր թշնամու»,–ընդգծել է միլիարդատերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը