Աշխարհ

20.12.2015 22:04


Ստամբուլում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել (տեսանյութ)

Ստամբուլում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել (տեսանյութ)

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենա են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Բողոքի գործողության մասնակիցներն իրենց աջակցությունն էին հայտնում քրդերին և բողոքում Թուրքիայի հարավ-արևելքում սահմանված պարետային ժամի դեմ։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Նշվում է, որ թուրք զինվորականները լայնամասշտաբ գործողություններ են սկսել հիմնականում քրդերով բնակեցված շրջաններում։

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերով՝ դա անհրաժեշտ է տարածաշրջանը Քրդական բանվորական կուսակցության զինյալներից «մաքրելու» համար։

«BBC»-ն էլ նշում է, որ ցույցը ցրելու ժամանակ հրապարակում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը