Աշխարհ

21.12.2015 11:28


Չինաստանում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը շարունակում է աճել (տեսանյութ)

Չինաստանում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը շարունակում է աճել (տեսանյութ)

Վերջին տվյալներով՝ Չինաստանի հարավում գտնվող Շենչժեն քաղաքում տեղի ունեցած սողանքի պատճառով անհետ կորածների թիվը հասել է 91–ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 59 կորածի մասին։

«Վեստիի» փոխանցմամբ՝ սողանքը տեղի է ունեցել քաղաքի արդյունաբերական պարկում կիրակի՝ կեսօրին։ Ավելի ուշ նույն վայրում գնտվող «Արևմուտք–Արևելք» գազատարի հատվածում պայթյուն էր որոտացել։ Ներկայումս ողբերգության վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնց խոչընդոտում են անձրևն ու ցեխը։

Նշվում է, որ բլուրներից իջած ցեխի հոսքն այնքան ուժգին է եղել, որ միանգամից իր մեջ է թաղել մի քանի տասնյակ շինություն։ Դրանց մի մասն էլ փլվել ընկել է կողքի։ Ցեխի ալիքի տակ են մնացել ինչպես միհարկանի, այնպես էլ բազմահարկ պանելային շինություններ, այդ թվում՝ բանվորների մի քանի հանրակացարան։ Ավելի քան 900 մարդ տարհանվել է։

Չինական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ կեղտոտ լավայի իջնելու ժամանակ շատերը հասցրել են ինքնուրույն փախչել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը