Աշխարհ

21.12.2015 17:18


Մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել է իրեն Աֆղանստանի ամերիկյան ավիաբազայի մոտ

Մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել է իրեն Աֆղանստանի ամերիկյան ավիաբազայի մոտ

«Reuters»–ի փոխանցմամբ՝ այսօր Աֆղանստանի Բահրամի ամերիկյան ավիաբազայի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 5 մարդ, 6–ը՝ վիրավորվել։

Մահապարտ–ահաբեկիչը մոտոցիկլով ընթացել է ամերիկացիներից ու աֆղաններից բաղկացած պահակախմբի ուղղությամբ և գործի դրել իր վրայի ռումբը։

Կատարվածի պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։

«kp.ru»–ի տեղեկացմամբ՝ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրամանագիր էր ստորագրել, որով երկարացվում է Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունը։ Ըստ այդմ՝ թույլատրվում է օդ բարձրացնել ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչուներ աֆղան զինծառայողներին աջակցելու համար։ Մինչ այդ Օբաման վստահեցնում էր, որ Աֆղանստանում մնացած ամերիկյան զինվորականների նպատակը միայն «Ալ–Քաիդայի» զինյալների դեմ պայքարն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը