Աշխարհ

22.12.2015 09:50


Էրդողանը վստահ է՝ թուրքական արտահանումները դեպի ՌԴ կմեծանան

Էրդողանը վստահ է՝ թուրքական արտահանումները դեպի ՌԴ կմեծանան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է դեպի ՌԴ թուրքական արտահանումների մեծացմանը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամին։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, նա ասել է Բուրսայում Առևտրաարդյունաբերական պալատի նիստում։

«Չնայած այն խնդիրներին, որոնք մենք ներկայումս ունենք ՌԴ հետ, ես հավատում եմ, որ մեր արտահանումները կրկին կմեծանան։ Դուք կարող եք չանհանգստանալ»,–վստահեցրել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին նոյեմբերի 24–ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ի ինքնաթիռի խոցումից հետո։ Կատարվածից մի քանի օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը