Աշխարհ

23.12.2015 21:41


ՌԴ ՊՆ. «Անկարան խոստովանել է, որ Սու-24–ը կանխամտածված է խոցել» (տեսանյութ)

ՌԴ ՊՆ. «Անկարան խոստովանել է, որ Սու-24–ը կանխամտածված է խոցել» (տեսանյութ)

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը վստահ է, որ Թուրքիան փաստացի խոստովանել է Սու–24–ը կանխամտածված կերպով խոցելը։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Նման համոզմունքի հիմք Կոնաշենկովը համարում է Թուրքիայի հրապարակած տվյալները, որոնք ապացուցում են Սիրիայում ռուսական ավիացիայի թռիչքների քանակի մասին Անկարայի տեղեկացվածությունը։

Սա Ռուսաստանն ընկալում է որպես պաշտոնական խոստովանություն, որ Սու–24–ի խոցումը եղել է նախապես ծրագրված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը