Աշխարհ

26.12.2015 16:40


«Danone»–ը փակում է ՌԴ իր գործարանները

«Danone»–ը փակում է ՌԴ իր գործարանները

Կաթնամթերքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ ֆրանսիական «Danone» ընկերությունը, որոշել է փակել ՌԴ իր գործարանները։ «Известия»–ի փոխանցմամբ՝ առայժմ կփակվի 2 գործարան՝ Տոմսկի և Չեբոկսարի։

Ֆրանսիական ընկերության ռուսական մասնաճյուղից հավաստիացրել են, որ «բիզնեսի վերակառուցումը» ոչ մի կերպ չի անդրադառնա արտադրանքի ծավալների վրա։ Այդ որոշման հիմնական պատճառներ են նշվել գործարանների տեխնոլոգիական մաշվածությունը, ցածր շահութաբերությունը և վաճառքի մակարդակի անկումը՝ պայմանավորված ՌԴ տնտեսական ճգնաժամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը