Աշխարհ

27.12.2015 11:42


Հաշվետվություն. «Թուրքիան չի կատարում փախստականների հոսքը զսպելու ԵՄ–ի հետ կնքած համաձայնագիրը» (տեսանյութ)

Հաշվետվություն. «Թուրքիան չի կատարում փախստականների հոսքը զսպելու ԵՄ–ի հետ կնքած համաձայնագիրը» (տեսանյութ)

Գերմանական ԶԼՄ–ը մի շարք հոդվածներ են հրապարակել այն մասին, որ Թուրքիան չի կատարում նոյեմբերին Եվրամիության հետ կնքած համաձայնագրի իր պարտավորությունները։ Այս մասին հայտնում է RT–ն։

Ըստ այդ համաձայնագրի՝ Անկարան 3 մլրդ դոլար էր ստացել այն փախստականների հոսքը զսպելու համար, որոնք փորձում են ներթափանցել ԵՄ։ Քաղաքագետ Շվան Զուլալը RT–ին պատմել է, որ թուրքական իշխանությունները ոչ միայն չեն օգնում Եվրոպային ներգաղթյալների ճգնաժամը լուծելու հարցում, այլև խորացնում են այն՝ երկրի քուրդ ազգաբնակչության դեմ իրենց գործողություններով։

Գերմանական ԶԼՄ–ը նույնպես մտավախություն ունեն, որ Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի պատերազմը միայն խորացնում է այդ ճգնաժամը։

Թուրքիայի տարածքում իրականացված գործողությունների հետևանքով այդ երկրից շուրջ 200 հազար քուրդ է դիմում փախուստի։ Նույնն են վկայում նաև հաշվետվությունները՝ թուրքական իշխանության գործողությունները միմիայն հանգեցրել են փախստականների հոսքի ավելացմանը։

«Շատերն են արդեն դժգոհություն հայտնել, որ Թուրքիան չի կատարում փախստականների հարցով իր պարտավորությունները։ Մենք գիտենք որ փախստականների հոսքը ԵՄ այժմ հսկայական է։ Բայց եթե իրավիճակը հետագայում էլ զարգանա այս կերպ, կարծում եմ, արդեն գարնան սկզբին այդ փախստականներին կգումարվեն նաև քրդերը, որոնք փախնում են Թուրքիայից։ Նրանք այդ երկրի հարավ-արևելքից կուղևորվեն արդեն հայտնի երթուղով՝ Բուլղարիայով և Հունաստանով՝ Եվրոպայի խորք»,–ասել է Զուլալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը