Աշխարհ

27.12.2015 21:10


«Fars». ԱՄՆ–ն Իրաքից տարհանում է ԻՊ պարագլուխներին

«Fars». ԱՄՆ–ն Իրաքից տարհանում է ԻՊ պարագլուխներին

Էր–Ռամադի և Էլ–Ֆալլուջա քաղաքներում շիաների հատուկ գործողությունը կասեցվել էր այն պատճառով, որ ԱՄՆ–ն Իրաքից տարհանում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը՝ վկայակոչելով շիաների «Ալ–Հաշդ Ալ–Շահաբի» կամավորականների զինված ուժերի հրամանատար Հայդար ալ–Հոսեյնի ալ–Արդավիին։

Վերջինը պատմել է, որ հատուկ գործողությունը հետաձգվել է ԱՄՆ–ի միջամտության պատճառով։

«ԱՄՆ–ն ուղղաթիռների օգնությամբ, կարծես, միտումնավոր տարհանում է ԻՊ պարագլուխներին անհայտ ուղղությամբ»,–ասել է շիաների հրամանատարը։

«РИА Новости»–ն նշում է, որ այժմ իրաքյան ուժերը գրոհայիններին չեզոքացնելու ուղղությամբ հաջող գործողություն են իրականացնում Էր–Ռամադի քաղաքում։ Վերջին տվյալներով՝ բանակն արդեն ներթափանցել է քաղաքի կենտրոնական հատվածներ, որտեղ, հնարավոր է, մինչև 200 ահաբեկիչ է գտնվում։

Էր–Ռամադին ԻՊ–ն գրավել էր այս տարվա մայիսին, որի ժամանակ ահաբեկիչներն ավելի քան 500 խաղաղ բնակչի էին սպանել։ Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ էին։ Քաղաքի կենտրոնն ազատագրելու գործողությունը սկսվել էր այս երեքշաբթի։ Ծրագրվում է, որ քաղաքը կազատագրվի մի քանի օրվա ընթացքում։

Միաժամանակ, Էր–Ռամադիում ահաբեկիչները շուրջ 50 նորաթուխ ահաբեկչի (քաղաքի բնակիչներ) էին մահապատժի ենթարկել այն բանի համար, որ նրանք հրաժարվել էին մահապարտի գոտիներ կրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը