Աշխարհ

28.12.2015 10:00


Քրդերը 3 թուրք զինծառայողի են պայթեցրել

Քրդերը 3 թուրք զինծառայողի են պայթեցրել

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների կազմակերպած պայթյունի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 2 թուրք զինծառայող։

«Վեստիի» փոխանցմամբ՝ ճանապարհամերձ ականը պայթել է Ջիզրե քաղաքում՝ Թուրքիայի հարավ–արևելքում։

Թուրքիայի ԳՇ–ն հայտարարել է, որ վիրավորները հասցվել են հիվանդանոց, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք՝ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվեց Սուրուչի ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեց ԻԼԻՊ–ը։ Կատարվածի հետևանքով 33 քուրդ ակտիվիստ սպանվեց։ Ավելի ուշ երկրի հարավ–արևելքում թուրք ոստիկաններ սպանվեցին, ինչի պատասխանատվությունն էլ իր վրա վերցրեց ՔԱԿ–ն։

Թուրքիայի ՌՕՈւ–ն շարունակում է գրոհել երկրի հարավարևելյան արվարձաններում և Իրաքի հյուսիսում ՔԱԿ–ի զինյալների դիրքերը։ Երկրի ԳՇ–ի փոխանցմամբ՝ արդեն մոտ 1,7 հազ գրոհային է ոչնչացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը