Աշխարհ

28.12.2015 10:15


ԱՄՆ–ում պտտահողմի և ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 34–ի (տեսանյութ)

ԱՄՆ–ում պտտահողմի և ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 34–ի (տեսանյութ)

ԱՄՆ հարավարևելյան նահանգներում մոլեգնում են պտտահողմն ու ջրհեղեղները։ Դրանց հետևանքով զոհվածների թիվն արդեն հասել է 34–ի, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհվածի մասին։

ԱՄՆ իշխանությունները դեռևս չեն կարողանում ճշգրիտ գնահատել հեղեղի պատճառած վնասի չափը։

Օդերևութաբանների տվյալներով՝ պտտահողմ առաջացնող մրրիկները Տեխասում կշարունակվեն։ Բացի այդ, նմանատիպ երևույթներ են սպառնում նաև Օքլահոմային և Կանզասին։ Կալիֆոռնիայում կանխատեսվում է ուժգին քամի, որն էլ կարող է անտառային հրդեհների պատճառ դառնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը