Աշխարհ

29.12.2015 09:15


Հեռացավ լեգենդար Լեմմին (տեսանյութ)

Հեռացավ լեգենդար Լեմմին (տեսանյութ)

Կյանքի 71–րդ տարում քաղցկեղային հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ լեգենդար «Motorhead» ռոք խմբի հիմնադիր, բասիստ և վոկալիստ Ian Fraser «Lemmy» Kilmister–ը՝ Լեմմին։

Ռոք աշխարհը և երաժշտասեր հանրությունը շատ լուրջ կորուստ ունեցավ։

«Motorhead»–ը հսկայական ազդեցություն է թողել ռոք խմբերի վրա և ոգեշնչման աղբյուր դարձել «Trash metal»–ի այնպիսի հսկաների համար, ինչպիսիք են «Metallica»–ն, «Megadeth»–ը, «Slayer»–ը և մյուսները։

«Motorhead»–ի մյուս անդամները կոչ են արել խմբի երկրպագուներին շատ բարձր ձայնով միացնել իրենց կատարումները՝ ի հիշատակ Լեմմիի։

Այս խորագրի վերջին նյութերը