Աշխարհ

29.12.2015 12:46


Ստամբուլում մանդարիններով բեռնված ուկրաինական մեքենա է պայթել (տեսանյութ)

Ստամբուլում մանդարիններով բեռնված ուկրաինական մեքենա է պայթել (տեսանյութ)

Այս գիշեր Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստում ուկրաինական համարանիշներով բեռնատար է պայթել։ «Milliyet»–ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել նավերը սպասարկող կայանատեղիի մոտ։

Տուժել է բեռնատարի վարորդը, ով հոսպիտալացվել է: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի վառելիքի բաքում բռնկված հրդեհի պատճառով։

Ինչպես նշում է «tvzvezda.ru»–ն, ավտոմեքենան բեռնված է եղել թուրքական մանդարիններով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը