Աշխարհ

29.12.2015 15:15


ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը հրաձգարանում կրակել է սեփական ոտքին (տեսանյութ)

ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը հրաձգարանում կրակել է սեփական ոտքին (տեսանյութ)

«rusnovosti.ru»–ի փոխանցմամբ՝ հրաձգարանում վարժանքների ժամանակ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պատահաբար կրակել է սեփական ոտքին։

Ինչպես հայտնում են «Ինտերֆաքսի» աղբյուրները, հոսպիտալացված գործչի առողջությանը վտանգ չի սպառնում։

Ստացած վերքի պատճառով Ռոգոզինը չի մասնակցել ՌԴ նախագահի՝ կառավարության անդամների հետ հանդիպմանը, ներկա չի եղել նաև նախարարների կաբինետի ամփոփիչ նիստին։

Փոխարենը՝ «РИА Новости»–ն հայտնում է, որ Ռոգոզինի օգնականը հերքել է այս տեղեկատվությունը՝ պնդելով, որ փոխվարչապետը վնասվածքը ստացել է մի քանի օր առաջ՝ ձեռքի գնդակի պարապմունքի ժամանակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ռոգոզինը ցուցադրում էր ատրճանակից կրակելու իր վարպետությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը