Աշխարհ

29.12.2015 23:43


Սաուդյան Արաբիան և Թուրքիան պայմանավորվել են միասնական խորհուրդ ստեղծել

Սաուդյան Արաբիան և Թուրքիան պայմանավորվել են միասնական խորհուրդ ստեղծել

Սաուդյան Արաբիան և Թուրքիան ռազմավարական համագործակցության միասնական խորհուրդ ստեղծելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում է Корреспондент–ը։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել է, որ նման խորհուրդ ստեղծելու նպատակը ռազմատնտեսական և ներդրումային համագործակցությունն ամրապնդելն է։

Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ խորհուրդ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք են բերել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ խորհուրդը զբաղվելու է անվտանգության, ռազմական, առևտրատնտեսական, էներգետիկ և ներդրումային ոլորտների հարցերով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը