Աշխարհ

30.12.2015 14:52


Թուրքիայում ձերբակալել են Ամանորին ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողների

Թուրքիայում ձերբակալել են Ամանորին ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողների

Թուրքիայի ոստիկանությունն «Իսլամական պետության» երկու ենթադրյալ զինյալի է ձերբակալել, ովքեր կասկածվում են Ամանորին Անկարայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Իշխանության աղբյուրի համաձայն՝ կասկածյալները Թուրքիա էին ժամանել Սիրիայից։

Ահաբեկչությունը ծրագրվում էր իրականացնել Կիզիլայ հրապարակում, որտեղ ավանդաբար մարդիկ են հավաքվում՝ Նոր տարին տոնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը