Աշխարհ

01.01.2016 11:22


Խոշոր հրդեհ է բռնկվել Դուբայի հինգաստղանի հյուրանոցում. մեկ մարդ զոհվել է (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Դուբայի հինգաստղանի հյուրանոցում. մեկ մարդ զոհվել է (տեսանյութ)

Նախօրեին՝ ուշ գիշեր, Դուբայի «The Adress Downtown Hotel» հինգաստղանի բարձրահարկ հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Երկնաքերից տարհանման ժամանակ 16 մարդ է տուժել։ Մի հոգի ուժեղ ծխի և տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով սրտի նոպա է ստացել և մահացել:

Հրդեհը բռնկվել է ամանորյա շոուից մոտավորապես երկու ժամ առաջ։ «The Adress Downtown Hotel»–ը շատ մոտ է գտնվում «Burj Khalifa» երկնաքերին՝ աշխարհի ամենաբարձր շենքին։

Հրդեհի պատճառները դեռ ճշտվում են։ Հայտնի է միայն, որ այն բռնկվել է 20–րդ հարկում գտնվող ձմեռային այգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը