Աշխարհ

02.01.2016 19:12


Հիլարի Քլինթոնը գրազ է եկել Ջոն ՄըքՔեյնի հետ և օղի խմել (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնը գրազ է եկել Ջոն ՄըքՔեյնի հետ և օղի խմել (տեսանյութ)

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատմել է, որ գրազով օղի է խմել հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի հետ: Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Քլինթոնը պատմել է, որ ալկոհոլ խմելու հարցում ամենահայտնի մրցակությունը եղել է հենց դա։

«Ջոն ՄըքՔեյնի հետ ընդգրկված էինք ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում: Նա ինձ մարտահրավեր նետեց։ Մեր միջև քաղաքական տարաձայնություններ կան, բայց մենք նստեցինք սեղանի շուրջ ու սկսեցինք օղի խմել։ Դա տևեց այնքան, մինչև մենք երկուսս էլ որոշեցինք պատվով դրանից դուրս գալ։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրն այն ժամանակ հասավ իր սահմանագծին։ Եվ ես կարծում եմ, որ դա ոչ ոքի էր»,-պատմել է Քլինթոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը