Աշխարհ

03.01.2016 20:55


Ֆրանսիայի ՌՕՈւ–ն Սիրիայում ոչնչացրել է ԻՊ հրթիռների արտադրության կենտրոնը

Ֆրանսիայի ՌՕՈւ–ն Սիրիայում ոչնչացրել է ԻՊ հրթիռների արտադրության կենտրոնը

Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ չկառավարվող հրթիռների արտադրության կենտրոնը։ Այս մասին իր կայքում հայտնել է Ֆրանսիայի ՊՆ–ն։

Ռմբակոծությունն իրականացրել է «Rafale» տեսակի չորս ինքնաթիռ։

«Նրանք գործել են կոալիցիայի ինքնաթիռների հետ համատեղ»,–ասված է հաղորդագրությունում։

Հրթիռների արտադրության այդ կենտրոնը տեղակայված է եղել Հալեպից մի քանի կմ հեռավորության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը