Աշխարհ

04.01.2016 09:42


Երկրաշարժ Հնդկաստանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Երկրաշարժ Հնդկաստանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Սույն թվականի հունվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.05-ին (Գրինվիչի ժամանակով` հունվարի 3-ին 23.05-ին), ՀՀ ՏԿԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության՝ 24.830, և արևելյան երկայնության՝ 93.610 (Հնդկաստան):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 40 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական կայքի նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով Հնդկաստանում կան 6 զոհ և 100-ից ավել վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը