Աշխարհ

05.01.2016 20:20


Բահրեյնը դադարեցրել է դեպի Իրան ավիաչվերթները

Բահրեյնը դադարեցրել է դեպի Իրան ավիաչվերթները

Ինչպես տեղեկացրել էինք, Բահրեյնը խզել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ «Reuters»–ը տեղեկացնում է, որ այժմ էլ այդ երկիրը դադարեցրել է դեպի Իրան ավիաչվերթները։

«Associated Press»–ն էլ նշում է, որ այսօր ևս Բահրեյնում զանգվածային բողոքի գործողություններ են ընթացել ընդդեմ 47 մարդու, այդ թվում՝ շիա հայտնի քարոզչի, մահապատժի ենթարկելու։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ բողոքի գործողության մասնակիցներն իրավապահների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլով» շշեր են նետել։

Թեհրանում ևս շարունակվել են բողոքի գործողությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը