Աշխարհ

05.01.2016 20:40


Ջորջիա նահանգի մոթելում 11 երեխայի են պատանդ վերցրել (տեսանյութ)

Ջորջիա նահանգի մոթելում 11 երեխայի են պատանդ վերցրել (տեսանյութ)

Ամերիկյան Ջորջիա նահանգի մոթելներից մեկում տղամարդը 11 երեխայի և մեկ կնոջ է պատանդ վերցրել։ Այս մասին հայտնում է «NBC News»–ը՝ հավելելով, որ այդ կնոջը հաջողվել է զանգահարել 911։

Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ դանակով կտրելով իր կոկորդը։ Պատանդներից որևէ մեկը չի տուժել։

Նշվում է, որ տղամարդն այս քայլին է գնացել կենցաղային վեճից հետո։ Նա սպառնացել է սպանել երեխաներին, որոնք 3 ամսականից մինչև 17 տարեկան են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը