Աշխարհ

05.01.2016 21:57


Բախումներ Թուրքիայի հարավ–արևելքում. սպանվել է քուրդ 14 զինյալ (տեսանյութ)

Բախումներ Թուրքիայի հարավ–արևելքում. սպանվել է քուրդ 14 զինյալ (տեսանյութ)

Թուրքիայի հարավարևելյան հատվածում թուրքական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 14 զինյալ։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է երկրի զինված ուժերի հրամանատարությունը։

Նույն հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 14-ից սկսված լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ մոտ 296 զինյալ է սպանվել։

Երեքշաբթի օրը պայթյուններ են գրանցվել Ջիզրե քաղաքում, որտեղից մի քանի հարյուր մարդ հեռացել է տներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը