Աշխարհ

06.01.2016 13:09


Հս. Կորեան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին (տեսանյութ)

Հս. Կորեան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին (տեսանյութ)

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հաղորդվել է Հս. Կորեայի կենտրոնական հեռուստատեսության եթերով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկրի արևելքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այդ կապակցությամբ Հարավային Կորեան և Ճապոնիան արտակարգ խորհրդակցություն են հրավիրել։ Երկու երկրներն էլ չեն բացառում, որ երկրաշարժը կարող է տեղի ունեցած լինել միջուկային զենքի փորձարկման պատճառով։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դատապարտել է այդ փորձարկումը՝ անվանելով դա անընդունելի, ինչպես նաև հայտարարել է Հս. Կորեայից եկող «հսկայական սպառնալիքի» մասին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ պատրաստվում է արտահերթ նիստ հրավիրել փակ դռների հետևում և քննարկել Հս. Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը