Աշխարհ

06.01.2016 17:05


Օբաման հուզմունքից լացել է (տեսանյութ)

Օբաման հուզմունքից լացել է (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրազենի շրջանառության սահմանափակման նոր միջոցառումների մասին իր ելույթի ժամանակ լացել է։ Նրա հուզմունքի պատճառը կրակոցների հետևանքով զոհերի մասին հիշողություններն են եղել։ Այս մասին հայտնում է «1tv.ru»–ն։

Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ–ում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, նույնքան, որքան ճանապարհատրանսպորտային պատահարներից։

«Միացյալ Նահանգները միակը չէ երկրի վրա, որտեղ դաժան և վտանգավոր մարդիկ կան։ Մեր բնույթով մենք ավելի հակված չենք բռնության, քան մյուսները։ Բայց մենք միակ զարգացած երկիրն ենք, որտեղ զանգվածային բռնության այդ ձևն այդքան հաճախ է հանդիպում։ Նման բան չկա մյուս զարգացած երկրներում»,–ասել է Օբաման։

Առաջարկվող սահմանափակումների թվում են զենք վաճառողների լիցենզավորումը և գնորդի կենսագրության մանրազնին ստուգումը։ Ավելին՝ այս միջոցառումները ստիպված են լինելու ընդունել Կոնգրեսին շրջանցելով. հանրապետականները կտրականապես դեմ են սահմանափակումներին։

Իսկ Սպիտակ տան այս նախաձեռնությանն ԱՄՆ բնակչության արձագանքը չի ուշացել. ամերիկացիները շտապել են զենք գնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը