Աշխարհ

07.01.2016 15:27


Եգիպտոսի բուրգերի մոտ գտնվող զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ են բացել

Եգիպտոսի բուրգերի մոտ գտնվող զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ են բացել

Զինված խումբը կրակահերթ է բացել Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների ուղղությամբ։ «ТАСС»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Գիզայի հայտնի Մեծ բուրգերի մոտ՝ Կահիրեում։ Կատարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Հրաձգությունն սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջային ավտոբուսը մոտեցել է «Բուրգեր» հյուրանոցին։ Դիմակավորված անհայտ անձինք հյուրանոցին են մոտեցել մոտոցիկլներով և կրակ բացել ավտոբուսից դուրս եկողների ուղղությամբ։

«Reuters»–ի աղբյուրների տեղեկացմամբ՝ զինյալների մի մասին ձերբակալել են տեղում, մյուսներին՝ Կահիրեի այլ շրջաններում։ Նշվում է նաև, որ զբոսաշրջիկներից երկուսն իսրայելացի է եղել։

Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հանցագործները մանրագնդակ են օգտագործել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը