Աշխարհ

08.01.2016 16:22


ԱՄՆ–ում գաղտնազերծել են Պուտինի մասին Քլինթոնի հայտարարությունները

ԱՄՆ–ում գաղտնազերծել են Պուտինի մասին Քլինթոնի հայտարարությունները

«Կարծում եմ, որ Պուտինը հսկայական ներուժ ունի։ Կարծում եմ, որ նա շատ խելացի է և խոհուն։ Կարծում եմ, որ մենք նրա հետ կարող ենք շատ լավ բաներ անել։ Նրա նպատակները, ընդհանուր առմամբ, ազնիվ են և անկեղծ, բայց նա դեռ չի կողմնորոշվել»,–իր նախագահության տարիներին ՌԴ նախագահի մասին գրել է Բիլ Քլինթոնը։

«Vesti»–ն հայտնում է, որ Քլինթոնի անձնական գրադարանից այս գրառումը հրապարակել է «The New York Times» թերթի էլեկտրոնային տարբերակը։

Իսկ 1998թ. Իրաք ներխուժելուց առաջ Քլինթոնը նշել է, որ շատ է ցավում Սադդամ Հուսեինի հետ ուղիղ երկխոսություն հաստատել չկարողանալու համար։

«Եթե ես չունենայի մամուլի հետ հաշվի նստելու պարտավորությունը, ես կվերցնեի լսափողը և կզանգահարեի այդ շան որդուն։ Բայց Ամերիկայում նման որոշում ընդունելը չափազանց դժվար է»,–խոստովանել է ԱՄՆ 43-րդ նախագահը։

Բիլ Քլինթոնն առավել ազատ շփվել է Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեիրի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նրան պատմել է բժիշկ դառնալու իր դստեր երազանքի մասին, նույնիսկ առաջարկել է հոգ տանել Բլեերի նորածին որդու մասին։ Միակ տաբուն Քլինթոնի և Բլեերի խոսակցություններում եղել է Մոնիկա Լևինսկու հետ կապված աղմկահարույց պատմությունը, և դրա հետևանքները Քլինթոնի տիկնոջ՝ Հիլարիի հետ հարաբերությունների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը