Աշխարհ

08.01.2016 18:51


«Գահերի խաղի» նոր սեզոնի պրեմիերայի օրն արդեն հայտնի է (տեսանյութ)

«Գահերի խաղի» նոր սեզոնի պրեմիերայի օրն արդեն հայտնի է (տեսանյութ)

Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի սագայի հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» սերիալի նոր մասի մեկնարկը սպասվում է առաջիկա գարնանը։ «filmpro.ru»–ի փոխանցմամբ՝ 6–րդ սեզոնի առաջին սերիան կցուցադրվի ապրիլի 24–ին։

Հիմնական հարցերը, որոնք ունեն 5–րդ սեզոնը դիտած երկրպագուները, կապված են Ջոն Սնոուի հետագա ճակատագրի հետ։ Այդ սեզոնի վերջում Սնոուն զոհվում է, սակայն Ջորջ Մարթինի գրքին ծանոթներն արդեն գիտեն, որ մահը նրա սյուժեներում հարատև չէ. երևակայական այդ պատմություններում որոշ էակներ մեռյալներին կենդանացնելու շնորհ ունեն։

Հայտնի է նաև, որ Մարթինը դեռևս չի ավարտել իր «Գարնան քամիները» գիրքը, որի մի մասն էլ ընկած է սերիալի 6–րդ սեզոնի հիմքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ վեպի սյուժեն կիսված կլինի «Գահերի խաղի» 6–րդ և 7–րդ սեզոնների միջև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը