Աշխարհ

08.01.2016 21:38


Վիետնամական գյուղում 3 տարօրինակ մետաղական գնդեր են ընկել երկնքից (լուսանկար)

Վիետնամական գյուղում 3 տարօրինակ մետաղական գնդեր են ընկել երկնքից (լուսանկար)

Վիետնամի հյուսիսում գտնվող գյուղում երկնքից ընկած անհայտ ծագման 3 մետաղական գունդ են հայտնաբերել։

Դրանցից մեկը գտնվել է այգում, ևս մեկն ընկել է բնակելի տան վրա, իսկ վերջինը՝ դաշտում։ Այս մասին տեղեկացնում է vesti–ն։

Բնակիչները որոտ հիշեցնող ձայն են լսել, սակայն անձրևի նշաններ չեն եղել։ Գյուղացիները դուրս են եկել և տեսել տարօրինակ մետաղական գնդերը։

Վիետնամի պաշտոնական ներկայացուցիչները ենթադրում են, որ դրանք տիեզերական աղբ են, որոնք չեն այրվել մթնոլորտի վերին շերտերում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը