Աշխարհ

09.01.2016 10:34


Հս. Կորեան ցուցադրել է բալիստիկ հրթիռի նոր փորձարկման կադրերը (տեսանյութ)

Հս. Կորեան ցուցադրել է բալիստիկ հրթիռի նոր փորձարկման կադրերը (տեսանյութ)

Հյուսիսային Կորեան տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է բալիստիկ հրթիռի նոր փորձարկումը։ Այդ կադրերը ցուցադրվել են Հս. Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությամբ։

«ТАСС»–ը հայտնում է, որ նոր տեսագրությունում երևում է հրթիռի գրեթե ուղղահայաց մեկնարկը, որին հետևում է Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Նախնական տվյալներով՝ փորձարկումը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 21–ին։

Դրանից առաջ էլ Փհենյանը բալիստիկ հրթիռի փորձարկման կադրեր էր հրապարակել, որը, ենթադրաբար, կատարվել էր մայիսին։ Այն ժամանակ հրթիռի թռիչքի անկյունը 45 աստիճան էր կազմում։

Բացի այդ, օրերս Հս. Կորեան պաշտոնապես հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, ինչը Փհենյանում անվանել էին «խիստ նախազգուշացում» ԱՄՆ–ին և նրա դանակիցներին։

Այդ փորձարկումն անհանգստություն էր առաջացրել ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում և Չինաստանում։ Իսկ ՄԱԿ ԱԽ–ն սկսել է քննարկել նոր պատժամիջոցների հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը