Աշխարհ

09.01.2016 11:01


Հուրգադայի հյուրանոցի մոտ հարձակում է իրականացվել (տեսանյութ)

Հուրգադայի հյուրանոցի մոտ հարձակում է իրականացվել (տեսանյութ)

Զինված անձինք կրակ են բացել Հուրգադայում գտնվող «Bella Vista» հյուրանոցի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով զոհվել էր երեք զբոսաշրջիկ։ Կան նաև տուժածներ։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հայտնել են Եգիպտոսի Առողջապահության նախարարությունից։

Սակայն «rosbalt»–ն էլ գրում է, որ Եգիպտոսի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հերքել է զբոսաշրջիկների զոհվելու մասին տեղեկատվությունը։ Տուժել են Ավստրիայից ժամանած 72–ամյա ամուսնական զույգ և Շվեդիայի 27–ամյա մի քաղաքացի։

Նշվում է, որ կրակը բացել են 3 հոգի, ովքեր կրոնական կարգախոսներ են վանկարկել։ Նրանցից մեկի ձեռքին սև դրոշ է եղել։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրածներից երկուսին ոստիկանությունը ոչնչացրել է, մեկին՝ ձերբակալել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը