Աշխարհ

10.01.2016 16:28


ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն առնվազն 80 մարդու են մահապատժի ենթարկել

ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն առնվազն 80 մարդու են մահապատժի ենթարկել

Իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Էլ–Գազլանիի զինվորական ճամբարում ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն առնվազն 80 մարդու են մահապատժի ենթարկել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ին։

Մահապատժի ենթարկվածներից բոլորը, որոնց թվում նաև իրավապահներ են եղել, մեղադրվել են լրտեսության և Իրաքի իշխանությունների հետ համագործակցության մեջ։

Մոսուլն Իրաքի 2–րդ քաղաքն է, որն առանց մարտի 2014թ. վերցվել է ԻԼԻՊ–ի վերահսկողության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը