Աշխարհ

10.01.2016 20:23


Մոսկվացիները մասնակցել են «Մետրոյում՝ առանց տաբատների» ակցիային (լուսանկար)

Մոսկվացիները մասնակցել են «Մետրոյում՝ առանց տաբատների» ակցիային (լուսանկար)

Մոսկովյան մետրոյի ուղևորները միացել են «Մետրոյում՝ առանց տաբատների» համաշխարհային ֆլեշմոբին։ Այս մասին հայտնում է gazeta.ru–ն։

Առանց տաբատների մի խումբ երիտասարդներ՝ մյուս սովորական ուղևորների հետ, մետրոյի մի քանի կայարան են անցել։

Այս ակցիան իրականացվել է նաև Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում, Բուխարեստում, Բեռլինում և Մեխիկոյում։ Ֆլեշմոբի մասնակիցները հանում են իրենց տաբատները և այնպես ձևացնում, թե դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, դա սովորական երևույթ է։

Բայց որևէ հիմնավոր գաղափարախոսություն «Մետրոյում՝ առանց տաբատներին» չի կրում։ Հենց կազմակերպիչների խոսքով՝ սա «հիմարության միջազգային տոնակատարություն է»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը