Աշխարհ

11.01.2016 16:31


Լեդի Գագայի թիկունքում Դի Կապրիոյի ծամածռությունը զվարճացրել է համացանցի օգտատերերին (լուսանկար, տեսանյութ)

Լեդի Գագայի թիկունքում Դի Կապրիոյի ծամածռությունը զվարճացրել է համացանցի օգտատերերին (լուսանկար, տեսանյութ)

Զվարճալի միջադեպ է արձանագրվել «Ոսկե գլոբուս–2016» մրցանակաբաշխության 73–րդ արարողության ժամանակ։ Լեդի Գագան, որը բեմ էր բարձրանում՝ իր մրցանակը ստանալու, պատահաբար դիպել է Լեոնարդո Դի Կապրիոյին։

41-ամյա հոլիվուդյան դերասանը ծամածռությամբ է արձագանքել դրան։

Համապատասխան տեսանյութն արդեն հասցրել է բավական տարածվել համացանցում։ Ինքը Դի Կապրիոն իր պահվածքն այսպես է բացատրել. «Ես ուղղակի չհասկացա՝ ինչն ինձ հրեց. այդքան բան»։

Իսկ իր մրցանակով ոգևորված Գագան չի նկատել դերասանի ծամածռությունը։

Հիշեցնենք՝ Դի Կապրիոն հաղթել է «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում
(«Ողջ մնացածը»), իսկ Լեդի Գագան՝ «Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի» («Սարսափների ամերիկյան պատմություն»)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը