Աշխարհ

11.01.2016 21:38


Պայթյուն Բաղդադում. առևտրի կենտրոնում մարդկանց պատանդ են վերցրել. կան զոհեր (տեսանյութ)

Պայթյուն Բաղդադում. առևտրի կենտրոնում մարդկանց պատանդ են վերցրել. կան զոհեր (տեսանյութ)

Զինված անձինք գրոհել են Իրաքի մայրաքաղաքում գտնվող առևտրի կենտրոններից մեկը: Al-Arabia-ն հայտնում է, որ զոհվել է 25 մարդ, որոնցից 3–ը՝ ոստիկան:

Associated Press–ն էլ գրում է, որ զինված անձինք նախ ականապատված մեքենա են պայթեցրել ալ–Ջադիդա շրջանում, ապա պատանդ վերցրել հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնի այցելուներին։ Տարբեր տեղեկություններով՝ պատանդների թիվը 50–75 է։

Russia Today-ն էլ հայտնում է, որ առևտրի կենտրոնում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց:

Իսկ ТАСС–ը հայտնում է, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Զոհվածների և տուժածների կոնկրետ թիվը ճշտվում է։ Տվյալներ կան, որ զոհվել է 7–10 մարդ, տուժել՝ 20–ը։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻՊ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը