Աշխարհ

11.01.2016 22:44


ՌԴ ԳՇ–ն նոր տվյալներ է ներկայացրել ԻԼԻՊ–ի դիրքերի ռմբակոծությունից (տեսանյութ)

ՌԴ ԳՇ–ն նոր տվյալներ է ներկայացրել ԻԼԻՊ–ի դիրքերի ռմբակոծությունից (տեսանյութ)

Ամանորյա տոներին ևս Ռուսաստանը շարունակել է Սիրիայում ավիահարվածները։ 2016թ. անցած 10 օրերի ընթացքում ռուսական ավիացիան 311 թռիչք է իրականացրել, որոնց արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 1097 ենթակառուցվածք։

ՌԴ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ Սիրիայի ահաբեկիչները Թուրքիայից պարբերաբար համալրվում են Լաթաքիայի հյուսիս-արևելյան հատվածում:

«Չնայած միջազգային հանրության՝ ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը կանխելու բոլոր ջանքերին, Թուրքիայի տարածքից Լաթաքիայի հյուսիս-արևելյան հատված պարբերաբար համալրում է կատարվում զինյալների համար»,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը