Աշխարհ

12.01.2016 20:50


Չինաստանի իշխանություններն օֆշոր են գնացել յուանը փրկելու համար

Չինաստանի իշխանություններն օֆշոր են գնացել յուանը փրկելու համար

Չինաստանը չարաշահորդների դեմ պայքարի նոր ճակատ է բացել, որոնք գումարներ են աշխատում «carry trade»–ով (ֆոնդային ու արժութային շուկայում ներդրողների ռազմավարության տեսակ)։ Այս մասին գրում է «Գատեզան»՝ «Financial Times»–ին հղումով։

Չինական յուանով առևտուրը հնարավոր է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ օֆշորում (Հոնքոնգում)։ «Gavekal» վերլուծական ընկերության հաշվարկներով՝ դևալվացիան (գործող արժեզրկված թղթադրամի փոխարինումը կայուն և լիարժեք թղթադրամով) հանգեցրել է այն բանին, 2 յուաններն էժանացել են տարբեր չափերով. օֆշորային յուանը (CNH) 2016–ի առաջին 4 օրվա ընթացքում արժեզրկվել է 1,9%–ով, օնշորայինը (CNY)՝ 1,5%–ով։

Պարբերականի փոխանցմամբ՝ Չինաստանի Ազգային բանկը, գործելով Հոնքոնգի պետական բանկերի միջոցով, գնում է յուանը և այդկերպ կրճատում օֆշորային ու օնշորային յուանների փոխարժեքների միջև եղած տարբերությունը։

Արտասահմանյան իրավազորությամբ՝ օֆշորային յուանի շուկան իրականում բորսայից դուրս շուկա է, և Չինաստանի ֆինանսական իշխանություններն անմիջապես չեն կարող ներազդել դրա վրա. ինտերվենցիաները հնարավոր են միայն պետբանկերի միջոցով, որոնք մասնակցում են սակարկումներին։

Նշվում է, որ օֆշորային յուանի դևալվացիան շահութաբեր է դարձրել «carry trade»–ով իրականացվող գործարքները։ Շուկայի մասնակիցները վարկ են վերցնում յուանով, ապա այն փոխում արտասահմանյան արժույթով, իսկ այնուհետև՝ յուանի թուլացումից հետո, այդ արժույթը փոխում յուանով և պարտք տալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը