Աշխարհ

12.01.2016 17:46


Ադրբեջանում փոխանակման բոլոր կետերը փակվել են, նավթն էժանացել է, մարդիկ դուրս են եկել փողոց

Ադրբեջանում փոխանակման բոլոր կետերը փակվել են, նավթն էժանացել է, մարդիկ դուրս են եկել փողոց

Ադրբեջանում բողոքի գործողություններ են սկսվել մթերքների թանկացման դեմ։ Լենքորանի շրջանում մարդիկ դուրս են եկել փողոց և բողոքում են գների աճից։

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ Լիման քաղաքի բնակիչները փակել են ԲաքուԱսթարա մայրուղին:

Մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանում բազմաթիվ խանութներ են փակվել, իսկ այսօր աշխատանքը դադարեցրել են արտարժույթի փոխանակման բոլոր կետերը։

Սև շուկայում ԱՄՆ 1 մեկ դոլարի գինը դարձել է 2 մանաթ: Այս մասին հայտնում է «fins.az» կայքը։

Նվազել է նաև նավթի գինը։ 2016թ. պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար սահմանված է 50 դոլար, բայց այժմ արդեն դրա գինը նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը